Մեկ օրում Իրանում 148 կորոնավիրուսով վարակված մարդ է մահացել
Իրանում 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակված մոտ 150 մարդ է մահացել, ընդհանուր առմամբբ, հիվանդության հետևանքով մահացածների թիվը մոտ է 11,5 հազարին, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարիի խոսքը:
Նա նշել է, որ անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2,449 նոր դեպք, մահացել է 148 մարդ:
Վարակվածների ընդհանուր թիվը 237, 878 է, զոհերը 11, 408-ն են: Միևնույն ժամանակ, վերականգնվել է 198, 949 մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան