Նուր Սուլթանում երկու շաբաթով դադարեցվում է հանրային տրանսպորտի աշխատանքը
Կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Ղազախստանի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը երկու շաբաթով կդադարեի գործել, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով «Сity Transportation Systems»-ի հաղորդագրությանը։
«Նուր-Սուլթանի գլխավոր համաճարակաբանի հրամանագրի համաձայն ՝ հուլիսի 5-ից դադարեցվում է հանրային տրանսպորտի շարժը (մոտավորապես երկու շաբաթով)»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ այս ընթացքում կկատարվի ավտոբուսների և նավերի մանրակրկիտ ախտահանում: Վերջին տվյալներով՝ երկրում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 45, 719 դեպք, վերականգնվել է 15, 404 հիվանդ, մահացել է 188 մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան