Լիոնել Մեսսին կարող է շարունակել կարիերան «Մանչեսթեր Սիթիում»
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում, փոխանցում է chempionat.com-ը։
Ըստ աղբյուրի, եթե Մեսսին հեռանա Բարսելոնայից», ապա կարող է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Հատկանշական է, որ «քաղաքաբնակների» ճամբարում Մեսսին կարող է վերամիավորվել Խոսեպ Գվարդիոլայի հետ, ում հետ աշխատել է «Բարսելոնայում»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին ցանկանում է լքել «Բարսելոնան»:
33-ամյա Մեսսին «Բարսելոնայի» հնաբնակներից է: Այս մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը մասնակցել է Իսպանիայի առաջնության 28 խաղի (առաջին թիմում 27 խաղ), որոնցում նա դարձել է 22 գոլի հեղինակ (հինգը՝ 11 մետրանոց) և արել է 17 գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան