Նոբելյան թանգարանում համաճարակների մասին ցուցահանդես է բացվել
Ստոկհոլմում Նոբելյան թանգարանը երեք ամիս կարանտինց հետո կրկին ընդունում է այցելուների։ Հետկորոնավիրուսային առաջին ցուցահանդեսը կոչվում է «Վարակիչ»։ Ցուցահանդեսը նվիրված է համաճարակներին, դրանց ուսումնասիրությանը, դրանց դեմ պայքարին և այդ ամենի արտացոլմանը մշակույթում, հասարակական կյանքի ու տնտեսության վրա։ Եվրանյուզի հաղորդմամբ, իհարկե, հիմնական տեղը տրված է Նոբելյան դափնեկիրներին, ովքեր ուսումնասիրել և նկարագրել են անցյալի պանդեմիաները:
Թանգարանի տնօրեն Էրիկա Լաններն ասել է, որ նոր ցուցադրությունը նվիրված է նրան, թե ինչպես տարբեր ժամանակներում համավարակները, վիրուսներն ու իմունիտետն ազդել են բժշկական հետազոտությունների, տնտեսագիտության և գրականության վրա։
«Քանի որ մեր թանգարանը կրում է Նոբելյան անունը, մենք նաև ուզում ենք ցույց տալ, որ մարդկությունը միշտ ճգնաժամերը հաղթահարում է և դուրս գալու ելք է գտնում։ Մենք ցանկանում ենք փոխանցելայդ հույսի ուղերձը»,- ասել է նա:
Այդ իսկ պատճառով ցուցահանդեսում ներառված են ոչ միայն գիտնականների աշխատություններ, ովքեր ուսումնասիրել են հիվանդությունները և փնտրել պատվաստանյութեր, այլև գրական ստեղծագործություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա