Թրամփի ավագ որդու ընկերուհին վարակվել է կորոնավիրուսով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդու ընկերուհին, ով աշխատում է ներկայիս պետության ղեկավարի նախընտրական շտաբում, վարակվել է կորոնավիրուսով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Ըստ աղբյուրի, խոսքը կրտսեր Քիմբերլի Գիլֆոյելի մասին է, նա բարձր պաշտոն է զբաղեցնում ամերիկյան առաջնորդի նախընտրական քարոզչության շտաբում։ Գիլֆոյլը կորոնավիրուսի թեստ է հանձնել, և պատասխանը դրական է եղել:
Նշվում է, որ Գիլֆոյելը չի շփվել ԱՄՆ առաջնորդի հետ և չունի հիվանդությանը բնորոշ ախտանիշներ:
Աղբյուրը շեշտում է, որ Գիլֆոյելը երրորդ մարդն է Թրամփի շրջապատից, որ վարակվել է կորոնավիրուսով։ Ըստ աղբյուրի, նա Դոնալդ Թրամփի ավագ որդու ընկերուհին է։
Մայիսի 8-ին հայտնի է դարձել, որ վարակ է հայտնաբերել ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Պենսսի խոսնակ Քեթի Միլլերի մոտ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում COVID-19-ի ռեկորդային թվով նոր դեպքեր են հաստատվել
- Թրամփ. ԱՄՆ-ում COVID-19-ի դեպքերի թիվն աճում է՝ աշխարհում լավագույն թեստավորման պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան