ԱՀԿ-ն հայտնում է, որ COVID-19-ի ավելի վարակիչ մուտացիաներ դեռևս չկան
ԱՀԿ Արտակարգ իրավիճակների բաժնի տեխնիկական ղեկավար Մարիա վան Կիրկովեն ասել է, որ COVID-19-ն առայժմ չունի մուտացիաներ, որոնք վիրուսն ավելի ուժեն կարող են դարձնել, փոխանցում է news.ru-ն։
Նա տեղեկացրել է, որ ներկայումս գոյություն ունի ավելի քան 50 հազար վիրուսներից կազմված ցանց: D614G մուտացիան առաջին անգամ հայտնաբերվել է փետրվարին, ուստի սա նոր մուտացիա չէ։ Այն հայտնաբերվել է Եվրոպայից, Մեքսիկայից, Բրազիլայից, Ուհանից ստացված նմուշներում. «Այս պահին մեր թիմերը ուսումնասիրում են այն։ Մեզ հայտնի վիրուսային շղթաների շուրջ 29%-ը ենթարկվում է այս մուտացիային։ Այն տարածվել է Եվրոպայում, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում և Ամերիկայում: Այս պահի դրությամբ որևէ ապացույց չկա, որ դա հանգեցնում է հիվանդության տարածման աճի»:
ԱՀԿ ավագ գիտաշխատող Սումիա Սվամինաթանն էլ նշել է, որ այս վիրուսի մուտացիան հայտնաբերվել է լաբորատորիայում: Նրա կարծիքով ՝ դա կարող է հանգեցնել հիվանդության ավելի արագ վերարտադրության և տարածման:
«Վիրուսը բազմանում է ավելի արագ, ինչը կարող է հանգեցնել դրա ավելի արագ տարածմանը: Բայց լաբորատորիայում ինչ-որ բան գտնելուց հետո կարող է երկար ժամանակ պահանջվել`համախտանիշի վրա դրա ազդեցությունը պարզելու համար»,- ասել է նա:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայի ամերիկացի գիտնականները պարզել են՝ համաճարակի ընթացքում գերիշխող դեր ունի SARS-CoV-2 կորոնավիրուսը`Spike D614G մուտացիայի հետ, որի, ըստ աղբյուրի, հայտնաբերվել է 2020 թվականի մայիսին: Հետազոտողները կարծում են, որ մուտացիայի ենթարկված վիրուսն ավելի արագ է բազմանում և ավելի վարակիչ է դառնում։
Հարակից հրապարակումներ`
- Եվրահանձնաժողովը թուլատրեց ԵՄ-ում կորոնավիրուսի բուժման առաջին դեղամիջոցը
- Աշխարհում COVID-19-ով վարակված 10.84 միլիոն մարդուց 521 հազարը մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին