«Ուրարտուն» վերադարձել է արձակուրդից
Եռօրյա հանգստից հետո «Ուրարտուն» վերադարձել է արձակուրդից ու սկսել նոր մրցաշրջանի նախապատրաստությունը։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայք-էջից:
Ալեքսանդր Գրիգորյանի մարզչական շտաբին է արդեն միացել նախօրեին ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում կայացրած Արամ Բարեղամյանը։ Այսօր նա առաջին անգամ մարզմանը ներկայացել էր մարզչի կարգավիճակով։
«Ուրարտուն» մարզումներ անկացնում է սեփական մարզաբազայում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները