Ռոբերտ Հայրապետյան. Երեք կուսակցությունների՝ դատախազություն ներկայացրած դիմումը բավարար հիմնավորված է
«Քաղաքական երեք ուժերի՝ Գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումը, իմ դիտարկմամբ, ունի բավարար չափով հիմնավորվածություն, որպեսզի դա քննվի ու հետագայում վերածվի քրեական գործի»,-ասաց իրավունքի մագիստրոս Ռոբերտ Հայրապետյանը՝ ելույթ ունենալով Գոշավանքում «Իրավական ուղու» կազմակերպած «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողովի ժամանակ։
Նա պնդում է, որ սահմանադրության փոփոխությունների՝ ԱԺ կողմից ընդունումը սահմանդրական կարգի տապալման հատկանիշներ է պարունակում։
«Նախ մենք տեսանք, թե այն ինչ ընթացակարգով ընդունվեց, երբ առաջին ընթերցումից հետո նախագիծը ՍԴ եզրակիացության չուղարկվեց։ Ստացվում է, որ սահմանադրական նորմը, որի կատարումը օրենսդիր մարմնի պարտականությունն էր, չիրացվեց»,-ընդգծեց նա։
Հայրապետյանն ընդգծեց, որ գործող Սահմանդրությամբ առկա է խստացնող նորմի հետադարձ ուժի արգելքը, որը նախագծով ոտնահարվեց, ոտնահարվեց նաև դատավորների անփոփոխելիության սկզբունքը, սա ըստ էության, վտանգում է սահմանադրական կարգը։
Հիշեցնենք, որ ՍԴ շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ գլխավոր դատախազություն են դիմել ՀՅԴ, ԲՀԿ, «Հայրենիք» կուսակցությունները։
Հարակից հրապարակումներ`
- Գրիգոր Մուրադյան. Մեր երկրում խաթարված է Սահմանադրության կայունությունը
- Արթուր Ղամբարյան. Ճանաչել Հայ Առաքելական եկեղեցուն որպես հանրային իրավունքի իրավաբանական անձ
- Անահիտ Մանասյան. Չափազանց կարևոր է, որ Սահմանդրության նկատմամբ մեր վերաբերմունքը լինի որպես սիմվոլի
- Սիրանույշ Սահակյան. Խորհրդաժողովի անցկացման համար Գոշավանքը պատահական ընտրված չէ
- Այսօր Գոշավանքում՝ «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր»
- Իվետա Տոնոյան. Իշխանությունը զավթելն ու սահմանադրական կարգի տապալումը ծանր հանցանք է
- Լիլիթ Գալստյան. Դատական իշխանության դեմ նվաճողական վերաբերմունքին պետք է տրվեն նաև իրավական գնահատականներ
- Արսեն Բաբայան. ԱԺ այսօրվա նիստում իրենց փնթի աշխատանքը պետք է փորձեն սղագրել
- Երեք կուսակցություններ իշխանության յուրացման ու սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ հաղորդում ներկայացրեցին դատախազություն
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին