Սիրանույշ Սահակյան. Խորհրդաժողովի անցկացման համար Գոշավանքը պատահական ընտրված չէ
Տավուշի մարզում գտնվող Գոշավանքի հարևանությամբ բացօթյա տարածքում քիչ առաջ մեկնարկեց «Իրավական ուղի» ՀԿ-ի կազմակերպած «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով երկրորդ խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան։
ՀԿ համահիմնադիր Սիրանույշ Սահակյանը, ողջունելով խորհրդաժողովի մասնակիցներին, նկատեց՝ վայրի ընտրությունն ուղերձներ ունի։
«Մխիթար Գոշը որոշակի արժեքաբանություն է ձևավորել հայկական իրավական մտքում, որի մեջ ես կկարևորեմ միասնակությունը պրոբլեմներին դիմակայելու տեսակետից, բացի այդ այս վայրը կրթահամալիրի լսարան է ծառայել»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ վանքի բակում տեղադրված է հայ մտածող–գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ, հասարակական գործիչ Մխիթար Գոշի արձանը։
Քննարկմանը կարող եք հետևել նաև ուղիղ եթերում, այն հեռարձակում է Tert.am-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան