Արթուր Ղամբարյան. Ճանաչել Հայ Առաքելական եկեղեցուն որպես հանրային իրավունքի իրավաբանական անձ
«Սահմանադրությունը պարզ փաստաթուղթ չէ, այն շատ խոր իրավական փաստաթուղթ է, որի տակ հսկայական տեքստ է թաքնված, ոչ բոլոր իրավաբաններն են ունակ վերծանելու Սահմանադրության ամեն բառի տակ թաքնված ինֆորմացիան»,- «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով երկրորդ խորհրդաժողովի ժամանակ ասաց իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։
Նա նշեց, որ սահմանադրական իրավունքի ակունքները պետք է փնտրել և գտնել նաև Հայ Առաքելական եկեղեցու կանոնական իրավունքների մեջ։ Մասնագետը նշեց, որ Սահմանադրության մեջ արձանագրված է՝ Հայ Առաքելական եկեղեցին ազգային եկեղեցի է, բայց դրան զուգահեռ օրենսդրության մեջ Հայ Առաքելական եկեղեցուն տրվել է պարզապես կրոնական կազմակերպության կարգավիճակ, որը գրանցվել է պետռեգիստրում 1998 թվականին երկու ֆիզկիկական անձի կողմից։ Ըստ Ա. Ղամբարյանի, եթե կրոնական կազմակերպություն է, նշանակում է, որ կարող է վաղը, թե մյուս օրը լուծարվել, ինքնալուծարավել։
«Մենք թույլ ենք տվել հակապատմական մոտեցում, երբ Հայ Առաքելական եկեղեցուն գրանցել կամ դիտարկել ենք որպես շարքային կրոնական կազմակերպություն։ Մեծագույն սխալ է, շատ շուտ կերպով պետք է ուղղվի»,- ասաց նա։
Ուղղվելու եղանակներից մեկը նա համարում է Հայ Առաքելական եկեղեցուն որպես հանրային իրավունքի իրավաբանական անձ ճանաչելը։
«Մեր սահմանադրական իրավունքը և Սահմանադրությունը տեքստը ճիշտ ճանաչելու համար պետք է ճիշտ հասկանանք մեր օբյեկտիվ իրավունքի գոյությունը: Այսօր այն ժամանակաշրջանն է, երբ Հայ Առաքելական եկեղեցին, որպես ազգային եկեղեցի, օբյեկտիվ իր կարգավիճակի ուժով պետք է ճանաչվի որպես հանրային իրավունքի սուբյեկտ: Եկեղեցու և պետության փոխհարաբերությունները պետք է կառուցվեն ոչ թե պարզապես պետության միակողմանի օրենքով, ինչպես այսօր է գրված, պետությունը երբ ուզի այդ օրենքների մեջ փոփոխություն մտցնի, ազգային եկեղեցին չի էլ իմանա այդ մասին»,-ասաց Ա. Ղամբարյանը։
Նրա խոսքով, եվրոպական բազմաթիվ երկրներում պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունները կարգավորվում են սահմանադրական համաձայնագրերով, այսինքն հավասարը հավասարի հետ նստում են, պետությունը որպես հանրային իրավունքի իրավաբանական անձ, ազգային եկեղեցին որպես հանրային իրավունքի իրավաբանական անձ, փոխադարձ կամքերի, համաձայնության շնորհիվ համապատասխան փասատթուղթ են ստորագրում, որը կարող է հետագայում փոփոխովի երկու կողմերի փոխադարձ համաձայնությամբ։
Ա. Ղամբարյանն իր խոսքի վերջում կրկնեց, որ Սահմանադրության տեքսի հետ աշխատելուց շատ զգույշ պետք է մոտենալ, հասկանալ պատմական ակունքները, նոր որոշակի դատողություններ կամ գնահատականներ տալ։
Քննարկմանը կարող եք հետևել նաև ուղիղ եթերում, այն հեռարձակում է Tert.am-ը
Հարակից հրապարակումներ`
- Անահիտ Մանասյան. Չափազանց կարևոր է, որ Սահմանդրության նկատմամբ մեր վերաբերմունքը լինի որպես սիմվոլի
- Սիրանույշ Սահակյան. Խորհրդաժողովի անցկացման համար Գոշավանքը պատահական ընտրված չէ
- Այսօր Գոշավանքում՝ «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան