05.07.2020. Կորոնավիրուսի հաստատված 706 նոր դեպք և 8 մահ
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն 706 նոր դեպք, առողջացել է 205 մարդ։ Մեկ օրում մահացել է կորոնավիրուսով 8 հիվանդ, որից մեկը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
ԱՆ-ից Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 67 (կին), 70 (տղամարդ), 77 (տղամարդ), 81 (տղամարդ), 86 (տղամարդ), 66 (կին) և 79 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Այսպիսով, հուլիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28606 դեպք, որոնցից 16140-ն` առողջացած, մահացել է 642 մարդ, որից 158-ն, ըստ ԱՆ-ի, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11824 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 122682 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 04.07.2020. Կորոնավիրուսի հաստատված 580 նոր դեպք և 9 մահ
- 03.07.2020. Կորոնավիրուսով 13 հիվանդ է մահացել
- 02.07.2020. Կորոնավիրուսով 10 հիվանդ է մահացել
- 01.07.2020. Կորոնավիրուսի 523 նոր վարակակիր ու մահվան 12 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան