Անահիտ Մանասյան. Չափազանց կարևոր է, որ Սահմանդրության նկատմամբ մեր վերաբերմունքը լինի որպես սիմվոլի
Իրավագիտության թեկնածու, սահմանադրագետ Անահիտ Մանասյանը «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով երկրորդ խորհրդաժողովի ժամանակ ընդգծեց սահմանադրական հայրենասիրություն հասկացությունը։
«Դրա ամբողջ գաղափարը կայանում է Սահմանադրության նկատմամբ՝ որպես արժեքի և սիմվոլի հարգանքի մեջ։ Սա հիմք է տալիս եզրակացնելու, որ այո, Սահմանադրությունը պետք է ընկավի ոչ թե զուտ որպես նորմատիվ նշանակություն ունեցող որոշակի փաստաթղթային ձևակերպում, այլ միանշանակ է, որ Սահմանադրությանը պետք է տրվի շատ կարևոր նշանակություն նաև սիմվոլիկ դերակատարության տեսանկյունից»,-ասաց իրավագիտության թեկնածուն։
Նա այս առումով հիշեցրեց Լատվիայի օրինակը, երբ 1990-ականներին ուժ տրվեց 1922 թ. ընդունված Սահմանդրությանը, որով փորձ արվեց ընդգծել այդ փաստաթղթի սիմվոլիկ դերակատարությունը։
«Ակնհայտ է, որ Սահմանադրությունը՝ որպես սիմվոլ, որպես արժեքային նշանակություն ունեցող երևույթ, ցանկացած սուբյեկտի, թե ժողովրդի, թեռ կոնկրետ անհատների, թե քաղաքական ուժերի, թե իշխանության համար պետք է ոչ թե գործիք ու միջոց ծառայի, այլ լինի այն սահմանը, որից այն կողմ հնարավոր չէ որևէ գործողություն իրականացնել։ Այս տեսանկյունից չափազանց կարևոր է, որ Սահմանդրության նկատմամբ ունենաք վերաբերմունք, որպես սիմվոլ, և ոչ թե հիմք ընդունելով այն, թե որ տարեթվին է այն ընդունվել ու ինչ ուժերի կողմից»,-ընդգծեց բանախոսը։
Սահմանադրության սիմվոլիզմն ուսումնասիրելիս նա նկատել է, որ շատ երկրներ Սահմանդրություններն ընդունել են 19-րդ դարի եսերից մինչև 20-րդ դարեի կեսեր, և դրանց գերակշռող մասում Սահմանդրության տեքստը չի փոխարինվել նորով։
«Սրանով էլ շատ հաճախ հասարակական կյանքում դրսևորվում է հարգանքը Սահմանադրության՝ որպես սիմվոլի նկատմամբ, ինչը հանգեցնում է հասարակակն հարաբերությունների բնականոն գոյության»,-ընդգծեց սահմանադրագետը՝ ավելացնելով, որ Սահմանդրության տեքստերը հաճախ փոփոխելով այն դժվար է ընկալել որպես սիմվոլ։
Քննարկմանը կարող եք հետևել նաև ուղիղ եթերում, այն հեռարձակում է Tert.am-ը։
Հարակից հրապարակումներ`
- Սիրանույշ Սահակյան. Խորհրդաժողովի անցկացման համար Գոշավանքը պատահական ընտրված չէ
- Այսօր Գոշավանքում՝ «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան