Այսօր Գոշավանքում՝ «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր»
Այսօր Գոշավանքում տեղի կունենա «Իրավական ուղու» կազմակերպած «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով երկրորդ խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան։
«Իրավական ուղի» ՀԿ-ից հայտնում են, որ խորհրդաժողովի առաջին մասը՝ «Սահմանադրությունը՝ իրավական արժեքաբանության որոնումներում» խորագրով, կվարի «Իրավական ուղու» համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը։ Զեկուցումներով հանդես կգան իրավագիտության թեկնածու, սահմանադրագետ Անահիտ Մանասյանը, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը և իրավունքի դոկտոր Գոռ Հովհաննիսյանը (Գերմանիա, հեռավար)։
Խորհրդաժողովի երկրորդ մասը՝ «Սահմանադրության պաշտպանական մեխանիզմները» խորագրով, կվարի «Իրավական ուղու» համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։
Զեկուցումներով հանդես կգան սահմանադրագետ Գրիգոր Մուրադյանը, իրավունքի մագիստրոս Ռոբերտ Հայրապետյանը և իրավագիտության թեկնածու, մարդու իրավունների եվրոպական իրավունքի մասնագետ Արմեն Գալստյանը։
«Ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և պոպուլիզմ» թեմայով հատուկ զեկուցմամբ հանդես կգա փաստաբան, իրավունքի տեսաբան Ժիրայր Գերգերյանը (Ֆրանսիա, հեռավար)։
Խորհրդաժողովը սկսելու է ժամը 12։00։ Ապահովվելու է ուղիղ հեռարձակում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան