Գևորգ Դանիելյանը՝ «Հայ Եկեղեցու պատմությունը» դպրոցներում չդասավանդելու մասին
Մայր Աթոռի Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ, իրավաբան Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով Հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոցներում չդասավանդելու որոշմնաը, գրում է.
«Հայ Եկեղեցու նկատմամբ սովետական հետապնդումների և հաշվեհարդարի վախճանն ավետող հզոր արձագանքին համահունչ նորանկախ Հայաստանում առաջին իսկ օրերին (1991 թ. հունիսի 17-ին) ընդունվեց «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը, որով Հայ Եկեղեցին ճանաչվեց՝ ԱԶԳԱՅԻՆ։ Հետագայում այդ կարգավիճակը ձեռք բերեց սահմանադրական արժեք։
«Հայ Եկեղեցու պատմությունը», ՈՐՊԵՍ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՌԱՐԿԱ, նախատեսված է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքով (8-րդ հոդված)։
Այս դրույթի առնչությամբ Վենետիկի հանձնաժողովը առնվազն երկու անգամ մեծածավալ եզրակացություն է տվել (2009 թ. հուլիսի 12-13֊ին և 2017 թ. հոկտեմբերի 16-ին) և երկուսում էլ այն խոցելի չի որակել, իսկ ՄԻԵԴ֊ը եկեղեցու պատմության դասավանդումն անգամ դիտարկել է կրթությամբ իրազեկվածությունը բարելավելու եղանակով մարդու իրավունքների պաշտպանության միջոց (այս դիրքորոշման վրա հղումն առկա է հենց Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններում)։
Հայ Եկեղեցու պատմությունն այն նվազագույնն է, ինչ անհրաժեշտ է հոգևոր և ազգային ինքնության արժեքները սերունդների գիտակցությունում հնարավորինս անաղարտ պահելու համար։ Ուզում եմ հավատալ, որ Ազգային ժողովը չի գնա վերը նշված օրենքը վերանայելու ճանապարհով։
Հ.Գ. ինչպես խոստացել էի՝ արտահայտվելու եմ միայն ծայրահեղ առանցքային խնդիրների շուրջ ...»։
Հարակից հրապարակումներ`
- «Այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը»
- Միքայել Մինասյան. Կար ժամանակ, երբ պետությունը, եկեղեցին և ժողովուրդը բռունցք դարձած գնում էին ապագա
- Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. «Հայ եկեղեցու պատմություն» առարկան որպես գիտակարգ անկարելի է միաձուլել որևէ այլ առարկայի հետ
- Գարեգին Երկրորդ. Կարծում ենք՝ «Հայ Եկեղեցու պատմությունը» կշարունակի ուսուցանվել դպրոցներում
- Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. Հայ եկեղեցու հանդեպ որոշակի տրամադրվածության թիրախավորվածություն գոյություն ունի
- «Հայ եկեղեցու պատմությունը մի ժամանակ դպրոցներում դասավանդում էին աղանդավորականները»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան