Ինչպես մի առիթով արդարացիորեն նշեց Փաշինյանը, իրենք այլևս կորցնելու բան չունեն. Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ես չգիտեմ, սրանք կհասցնե՞ն «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանեն դպրոցական ծրագրերից, թե ոչ։ Շատ բարդ իրավական ընթացակարգ է, պետք է փոխել մի քանի օրենք։ Բայց այն, որ շատ կարճ ժամանակ հետո այս առարկան վերականգնվելու է դպրոցական ծրագրերում, ես չեմ կասկածում։
700 մարդու մահվան մեջ անմիջական մեղավոր և պետական կարգը կազմաքանդած կազմակերպված հանցավոր խմբի անդամների համար 10 տարի ավել թե պակաս, կարծում եմ արդեն էական նշանակություն չունի։ Ինչպես մի առիթով արդարացիորեն նշեց Փաշինյանը, իրենք այլևս կորցնելու բան չունեն . . .»։