Եվրամիությունում կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիք է
Համաճարակի երկրորդ ալիքն է սկսվել ԵՄ-ում։ Ներկայումս Իսպանիայում կարանտինացված է գրեթե երեք հարյուր հազար մարդ: Այս մասին գրում է Euronews-ը։
Կատալոնիայի ագլոմերացիաներից մեկում խիստ մեկուսացման սահմանումից մեկ օր անց, նմանատիպ միջոցառումներ սկսեցին կիրառվել Գալիցիայի 70 հազար բնակիչների նկատմամբ:
Միևնույն ժամանակ, պաշտոնական Մադրիդը շեշտում է, որ, ընդհանուր առմամբ, երկրում համաճարակաբանական իրավիճակը վերահսկվում է: Գալիցիայում կարանտինը կտևի առնվազն մինչև այս շաբաթվա վերջ:
Հռոմում դեռ հանգստանալու հիմքեր չեն տեսնում, և այնտեղ նույնպես պատրաստ են ներդնել մեծ կամ փոքր մասշտաբի կրկնակի մեկուսացում: Իտալիայում, COVID-19- ից մահացածների թիվը հասել է գրեթե 35 հազար մարդու:
Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանզան շեշտում է. «Պատերազմը դեռ շարունակվում է, պետք չէ խոսել վարակի դեմ տարած հաղթանակի մասին, մենք պատրաստ ենք կայացնել արագ և կոշտ որոշումներ՝ վարակի տարածումը կանխելու համար այն պահին, երբ մենք կտեսնենք, որ իրավիճակը վատթարանում է»:
Ղազախստանում կարանտինը կրկնակի սահմանվեց երկրորդ անգամ: Միայն վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված ավելի քան 1400 մարդ, ընդհանուր առմամբ, երկրում ներկայումս կա ավելի քան 48,5 հազար վարակված:
Հնդկաստանում վիրուսակիրների թիվը նույնպես շատ արագ աճում է: Կա գրեթե 700 հազար վարակված. երկիրը վարակվածների քանակով աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ից և Բրազիլայից հետո:
Բժիշկները ասում են, որ այսօր վարակից պաշտպանվելու միակ միջոցը կարող է լինել միայն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները