Բրիտանական իշխանությունը Թոմ Քրուզին առաջարկել է վերադառնալ նկարահանումների
«Առաքելությունն անիրագործելի է 7» մարտաֆիլմի նկարահանումները հնարավոր է մոտ ապագայում վերսկսկվեն Մեծ Բրիտանիայում կառավարության կողմից կարանտինի թուլացումից հետ։ kinonews.ru-ի հաղորդմամբ, այս մասին գրում է The Hollywood Reporter-ը՝ հղում անելով երկրի մշակույթի նախարարությանը։
Գերատեսչության ղեկավարի խոսքով, նա արդեն զանգահարել է Թոմ Կրուզին և անձամբ է տեղեկացրել անվտանգության կանոններում փոփոխությունների մասին։ Մասնավորապես, ենթադրվում է, որ նկարահանող խմբերի առանձին անդամներին թույլատրվի Մեծ Բրիտանիա ժամանելուց հետո 14 օր կարանտինում չանցկացնել։
«Ամենամասշտաբային բլոկբաստերներն ու բարձրակարգ հեռուստատեսային շոուներն արված են Մեծ Բրիտանիայում: Մեր ստեղծարարծական պոտենցիալը, փորձը և համապատասխան արդյունաբերության համար շատ բարենպաստ հարկային արտոնությունները նշանակում են, որ մենք շարունակում ենք մնալ փնտրվող տեղանք, ինչը, իր հերթին, մեծ եկամտաբերություն է ապահովում մեր տնտեսության համար»,- ասել են նախարարությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա