Իրանը Պարսից ծոցի ամբողջ երկայնքով «հրթիռային քաղաքներ» է ստեղծել․ հրամանատար
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Ալի Ռեզա Թանգսիրին հայտարարել է, որ Իրանը ստեղծել է «հրթիռային քաղաքներ» Պարսից ծոցի եւ Հորմուզի նեղուցի ամբողջ երկայնքով, որոնք կարող են «աղետալի» լինել հակառակորդի համար։ Այս մասին գրում է regionmonitor-ը։
Փոխծովակալը նշել է, որ «լողացող հրթիռային քաղաքները» կցուցադրվեն Իրանի իշխանությունների հայեցողությամբ։
«Հակառակորդը գիտի, որ բանակում ու ԻՀՊԿ-ում կան ստորգետնյա (հրթիռային) քաղաքներ, սակայն դրանց մասին տեղեկատվությունը ստույգ չէ»,-հայտարարել է Թանգսիրին։
Նրա խոսքով՝ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը ներկա են Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում ամենուր եւ անգամ այնպիսի կետերում, «որոնց մասին հակառակորդը երբեք անգամ չի մտածի»։
Նա նաեւ պատմել է ԻՀՊԿ-ի նախաձեռնության մասին Իրանի հարավային ափերում ռազմածովային ուժերի կետեր ձեւավորելու մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան