Իրաքը Թուրքիայի ռազմագործողությունների դադարեցման համար կարող է դիմել միջազգային կառույցներին
Իրաքի արտգործնախարարության մամուլի խոսնակ Ահմադ աս-Սահաֆը հայտարարությամբ է հանդես եկել Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ Թուրքիայի զինուժի կողմից իրականացվող «Վագրի ճիրան» և «Արծվի մագիլ» ռազմական օպերացիների վերաբերյալ։
Էրմենիհաբերը գրում է՝ խոսնակը նշել է, որ Իրաքի տարածքում Թուրքիայի ռազմագործողությունների դադարեցման համար հնարավոր է դիմեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին (ԱԽ), «Արաբական պետությունների լիգային» (ԱՊԼ), «Իսլամական համագործակցության կազմակերպությանը» և այլ կառույցների։
Սահաֆն ակնարկել է նաև Թուրքիայի վրա ազդելու մեկ այլ գործիքակազմի մասին։
«Իրաքում մի քանի տասնյակ թուրքական տնտեսական և ներդրումային ընկերություններ կան։ Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը տարեկան անցնում է 16 մլն դոլարի սահմանը», -ասել է նա։
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Իրաքի ԱԳՆ-ի հայտարարություններին։
Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Համի Աքսոյը պնդել է, որ Թուրքիան վճռական է ձեռնարկել անհրաժեշտ միջոցները «ինքնապաշտպանական իրավունքների համար»։
Աքսոյը կրկին հիշեցրել է, որ «Թուրքիան պատրաստ է Իրաքի հետ համագործակցել PKK-ի դեմ պայքարում, պնդելով, որ վերջինս սպառնում է նաև Իրաքի անվտանգությանը և խախտում է ինքնիշխանությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան