Իրաքում հերքել են Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման մասին տեղեկությունները
Երկուշաբթի օրը Իրաքի անվտանգության ուժերի ներկայացուցիչները հերքել են Իրաքի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի տարածքում հրթիռային հարված հասցնելու մասին տեղեկությունները: Իրաքի ուժային կառույցների մամուլի ծառայության Twitter-ի էջում հրապարակած տեղեկատվությունը հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մի քանի լրատվամիջոցներ հայտնել էին Բաղդադի միջազգային օդանավակայանի տերմինալի մոտակայքում «Կատյուշա» զենիթահրթիռային համալիրից արձակված հրթիռների ընկնելու մասին: Մենք հերքում ենք այդ տեղեկությունը: Բաղդադի օպերատիվ հրամանատարությունը մինչև ժամը 00:50-ը չի հաղորդել հրթիռների որևէ արձակման մասին: Կոչ ենք անում լրատվամիջոցներին ավելի օբյեկտիվ լինել և տեղեկատվություն ստանալ իրավապահ մարմինների մամուլի ծառայությունից»,- ասված է հայտարարության մեջ:
Երկուշաբթի երեկոյան «Al Arabiya»-ն և մի շարք այլ արաբական լրատվամիջոցները հաղորդել էին Բաղդադի օդանավակայանին հասցված հրթիռային հարվածի մասին: Նշվել էր, որ հրթիռը չէր պայթել:
Տարածված տեղեկություններով՝ հարվածը հասցվել էր օդանավակայանի այն հատվածին, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը: Էական վնասի մասին տեղեկատվություն չի ստացվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան