Լոռու մարզում սպանդանոցային ծառայություններ է մատուցում 5 ընկերություն
Լոռու մարզում սպանդանոցային ծառայություններ մատուցող ընկերություններն են Օձունի «Խասիկ Տիտանյան», Դարպասի «Միտք-Կ», Քարաձորի «Հակոբ Կարապետյան», Տաշիրի «Բոզոյան» և Մեդովկա բնակավայրի «Սամվել Ավետիսյան» ընկերությունները։
Դրանցից ներկայում կենդանի է մթերում միայն «Միտք-Կ», թեև մյուսները ևս լիարժեքորեն պատրաստ են՝ զինված բոլոր անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:
Լոռու մարզպետարանաից հայտնում են, որ ընթացքի մեջ է ևս 5 սպանդանոցի կառուցում՝ Գյուլագարակ, Քարաձոր, Սարահարթ համայնքներում, Թումանյան համայնքի Լորուտ ու Սարչապետ համայնքի Պրիվոլնոյե բնակավայրերում, ինչի արդյունքում ոչ միայն ամբողջությամբ կբավարարվի մարզի պահանջարկը, այլև առողջ մրցակցային դաշտ կապահովվի:
Հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում ուժի մեջ է մտել պարտադիր սպանդանոցային մորթի կազմակերպման կառավարության որոշումը: Ինչպես հայտնի է, նախապես սահմանված ժամկետը տարեսկզբին հետաձգվել էր հանրապետությունում, այդ թվում և Լոռու մարզում, բավարար թվով սպանդանոցների առկայությունն ապահովելու նպատակով: Այս ընթացքում մի շարք ծրագրերով ՀՀ կառավարությունն աջակցել է սպանդանոցների կառուցման գործին:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի