Լուվրը նորից բացել իր դռները, բայց ոչ բոլորի համար
Փարիզյան Լուվրը կրկին ընդունում է այցելուների։ Գրեթե չորս ամիս թանգարանը փակ էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այսօր առավոտից Լուվրի դիմաց արդեն հերթեր են։ Եվրանյուզի հաղորդմամբ, ցանկացողները պետք է տոմս ձեռք բերեն առ-ցանց և կրեն դիմակներ։
«Հիմա հնարավոր է Լուվրով շրջել մի քանի այլ պայմաններում։ Այստեղ մարդիկ ավելի քիչ են, քան նախկինում։ Սովորաբար մենք օրական ընդունում էինք ավելի քան 30 հազար զբոսաշրջիկի, ամռան ամիսներին շուրջ 40 հազար։ Այժմ մենք ընդունելու ենք մինչև 7500 այցելու»,- ասել է Լուվրի տնօրեն Ժան-Լյուկ Մարտինեսը։
Զբոսաշրջիկները շրջելու են նախապես մշակված երթուղիներով: Ընդհանուր առմամբ, դահլիճների մոտ 70 տոկոսը հասանելի է հյուրերի համար։
Թանգարանը համավարակի պատճառով կրել է 40 միլիոն եվրոյի վնաս։ Լուվրի ղեկավարությունը կարծում է, որ առաջիկա երեք տարիներին ֆինանսական առումով դժվար կլինի։
Հարակից հրապարակումներ`
- Լուվրը կհրաժարվի իր «վախեցնող էլիտար իմիջից»
- Լուվրը կբացվի հուլիսի 6-ին
- Լուվրը կսահմանափակի այցելությունները
- Լուվրը չեղարկել է թանգարան անվճար մուտքերը
- Լուվրը փակվել է կորոնավիրուսի հարցով խորհրդակցության պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա