Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանում Մագնիտսկու սպանության մեջ ներգրավվածների նկատմամբ
Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի այն քաղաքացիների նկատմամբ, որոնց անունները Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը կհայտնի այսօր: Այս մասին նախօրեին հայտնել է Financial Times-ը՝ վկայակոչելով Ռաաբին:
Սա կլինի Բրեքսիթից հետո օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ Մեծ Բրիտանիայի կողմից կիրառված առաջին պատժամիջոցները:
DW-ի հաղորդմամբ, Ռուսաստանի քաղաքացիները, որոնց դեմ պատժամիջոցներ կկիրառվեն, ըստ բրիտանական իշխանությունների, ներգրավված են Սերգեյ Մագնիտսկու մահվան մեջ:
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացիներն էլ, ենթադրվում է, որ ներգրավված են եղել ընդդիմադիր սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան