Արվեստին աջակցելու համար Մեծ Բրիտանիան կտրամադրի 1,57 միլիարդ ֆունտ
Մեծ Բրիտանիայի կառավարությունն արվեստի ոլորտին աջակցելու համար 1,57 միլիարդ ֆունտ ստերլինգ է տրամադրելու։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին գրում է The Guardian-ը։
Մասնագետները վստահ են, որ համավարակի պատճառով բրիտանական մշակույթի ոլորտը լուրջ խնդիրների է բախվել, կառավարության մեծ աջակցությունը կարող է փոխել իրավիճակը։
«Իմ առաջին արձագանքը` բացարձակ թեթևացում և երախտագիտություն: Կարծում եմ, որ սա զարմանալիորեն հավակնոտ փաթեթ է, մանավանդ, երբ մենք համեմատում ենք որոշ եվրոպական հարևանների հետ»,- ասել է դրամատուրգ Ջեյմս Գրեմը։
Իր հերթին Մեծ Բրիտանիայի վարչապետն արվեստն անվանել է ազգի հոգին։
Նշվում է, որ 880 միլիոն ֆունտ տրամադրվելու է մշակույթի ոլորտի կազմակերպություններին դրամաշնորհի տեսքով և ևս 270 միլիոն ֆունտ՝ պարտքի տեսքով։
100 միլիոն ֆունտ ստանալու են Բրիտանիայի ազգային մշակութային հաստատություններն ու քաղաքացիները որպես նպատակային աջակցություն։ Շուրջ 120 միլիոն տրամադրվելու է մշակութային ենթակառուցվածքների շինարարության վերսկսման համար։
Նաև միջոցներ են հատկացվելու Շոտլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Ուելսի ազգային մշակույթների աջակցության համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա