«Նոր ալիքը» չեղարկվել է
Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթը չեղարկվել է։ news.ru-ն գրում է, որ որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի հետ կապված զանգվածային միջոցառումների արգելքով։
Մրցույթը պետք է կայանար 2020 թ. օգոստոսի 21-28-ը Կազանում։
«Վերջին երկու ամիսներին մենք հետաձգում էինք մրցույթի անցկացման հնարավորության մասին վերջնական որոշման ընդունումը՝ հույս ունենալով, որ իրավիճակը կկայունանա և մշակութային զանգվածային միջոցառումները կսկսեն անցկացվել իրենց սովորական ձևաչափով, լի դահլիճներով»,- ասել է ռուս պրոդյուսեր և կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը։
Հայաստանը «Նոր Ալիք» երգի մրցույթին մասնակցում է 2003 թվականից։
Հարակից հրապարակումներ`
- «Օսկարը» երկու ամսով հետաձգվել է
- Բոստոնի մարաթոնը կրկին հետաձգվել է
- Կաննի կինոփառատոնը 74 տարվա պատմության մեջ առաջին անգամ չեղարկվել է
- Կորոնավիրուսի հավարակի պատճառով հետաձգվել են Լոնդոնի և Բոստոնի մարաթոնները
- «Burning Man» փառատոնը չեղարկվել է
- Չեմպիոնների միջազգային գավաթը չեղարկվել է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները