Վայոց ձորում կորոնավիրուսից ընդհանուր 6 մարդ է մահացել
ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 186 դեպք: Մարզպետարանից ներկայացված տվյալների համաձայն, փաստացի բուժում է ստանում 117 քաղաքացի, (ստացիոնար բուժման մեջ են գտնվում 53 անձ, ԱԱՊ բժշկի կողմից տնային բուժում են ստանում 64-ը):
Առողջացել է 63 մարդ, ընդհանուր մահացել է 6 մարդ։ Մարտի 16-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 369 նմուշառում, վերահսկվել է՝ 1074 մեկուսացված անձ։
Հարակից հրապարակումներ`
- 06.07.2020. Կորոնավիրուսի հաստատված 330 նոր դեպք և 8 մահ
- Վայոց Ձորում կորոնավիրուսով հիվանդ 26 անձ տանն է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան