Արտակարգ դրությունը չորրորդ անգամ կերկարաձգվի.վարչապետ
Չենք կարող անընդհատ արտակարգ դրույթունը երկարացնել: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք չենք կարող անվերջ արտակարգ դրությունը երկարացնել: Ըստ ամենայնի, եթե ամեն ինչ այսպես գնա , առնվազն մեկ անգամ արտակարգ դրությունը կերկարացնենք: Բայց նաև կփորձենք արտակարգ իրավիճակների մասին օրենսդրությունը կատարելագործել այնպես, որ արտակարգ դրության ռեժիմի վերացման պայմաններում մենք կարողնանանք գործիքներ ունենանալ՝ արտակարգ իրավիճակի ռեժիմում որոշակի հակահամաճարակային քաղաքականություն վարելու համար: Այո, մենք էլ ենք քննարկում, որ չենք կարող անընդհատ արտակարգ դրությունը երկարացնել, դա խնդիր է: Բայց մենք նաև չենք կարող հաշվի չառնել հակահամաճարակային իրավիճակը: Կփորձենք գալ հնարավորինս բալանսավորված լուծումների: Բայց ամեն ինչ տանում է նրան, որ առնվազն ևս մեկ անգամ կերկարացնենք արտակարգ դրությունը»,-ընդգծեց Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան