Երկու ամսում քաղաքացիները բանկերից հանել են 100 մլն դոլարի խնայողություններ
Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսների ցուցանիշներն արդեն փաստում են հանրապետության սոցիալ-տնտեսական և ֆինանսական ոլորտների վրա կորոնավիրուսի համավարակի էական բացասական ազդեցության մասին:
Ինչպես և սպասվում էր վերջին երկու ամիսներին զգալիորեն բարձրացել է հասարակության վարկային բեռը, որն նախկինում էլ թեթև չէր:
Նախորդ տարվա ապրիլի տվյալներով արձանագրված 3.63 տրիլիոն դրամ վարկային ծավալն այս տարվա ապրիլի վերջին հասել է 3.75 տրիլիոն դրամի: Վարկավորումը 2019 թվականի հետ համեմատած աճել է բոլոր ուղղություններով: Հատկանշական է, որ վարկավորման ծավալները 2020 թվականի ապրիլին նույն տարվա մարտի համեմատ համաճարակով պայմանավորված անկում են ապրել, բացառությամբ ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալների: Մեկ ամսվա ընթացքում կարճաժամկետ վարկերն աճել են 19 մլրդ դրամով, իսկ երկարաժամկետները՝ մոտ 3 միլիարդով: Միանշանակ է, որ դրանք կառավարության կողմից իրականացված հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում տնտեսվարողներին և քաղաքացիներին հատկացված վարկերն են, որոնց արդյունքները դժվար է այս պահին գնահատել, բաց մասնագետները խոսում են վարկային բեռի ավելցման բացասական հետևանքների մասին, որը հանգեցնում է ֆիզիկական անձանց և տնային տնտեսությունների վճարունակության նվազմանը:
Հրապարակած վիճակագրությունից պարզ է դառնում, որ համաճարակին դիմակայելու համար վարկերին ապավինելուց զատ, բնակչությունը ինտենսիվորեն դիմում է բանկերում իր ունեցած ավանդների օգտագործմանը: Մեկ ամսվա ընթացքում՝ ապրիլին բանկերում բնակչության ներգրաված ավանդների մնացորդը նվազել է 44.04 մլրդ դրամով` կազմեկլով 1 տրլիոն 626 մլրդ դրամ: Հատկանշական է, որ 38 մլրդ դրամով պակասել են արտարժույթով պահվող ավանդները: Այն դեպքում, երբ Կենտրոնական բանկի վարած դրամավարկային քաղաքականությունը և պետության ունեցած արտաքին պահուստների զգալի քանակը ապահովում են ՀՀ դրամի կայությունը՝ տարադրամով ավանդների նման կտրուկ նվազումը չի կարող բացատրվել դոլարի փոխարժեքի տատանմամբ: Այս միտումը նաև չի կարելի պայմանավորել միայն խնայողությունների օգտագործմամբ համաճարակին բնակչության դիմակայման երևույթով: Բանկային ավանդների նման կտրոկ անկումը կարող է պայմանավորված լինել ԱԺ-ի կողմից ընդունված մի շարք օրինագծերով, մասնավորապես՝ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում կատարված փոփոխություններով և ապօրինի գույքի բռնագրավման մասին նոր ընդունված օրենսդրական փաթեթով: Հասարակության որոշ շրջաններ դրանք կարող էին ռիսկային ընկալվել:
Այս մասին է խոսում նաև այն փաստը, որ ավանդների նվազման միտումն արձանագրվել է նաև մարտին, որի ընթացքում փետրվարի համեմատ ավանդները նվազել են 5.6 մլրդ դրամով: Մարտին բանկերում ֆիզիկական անձանց ավանդները կազմում էին 1 տրիլիոն 670 մլրդ դրամ:
Գումարային հաշվով ստացվում է, որ երկու ամսվա ընթացքում ՀՀ քաղաքացիները մոտ 100 մլն դրամի ավանդներ են հետ վերցրել բանկերից, որն աննախադեպ երևույթ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին արձանագրվում էր միայն ֆիզիկական անձանց ավանդների ծավալների մշտական աճ:
Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ էականորեն վատթարացել է բնակչության սոցիալական վիճակը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տվյալներով, ապրիլին գործազուրկ է դարձել մոտ 20 հազար քաղաքացի: Արտագնա աշխատանքով ապրող քաղաքացիների մեծ մասն այս տարի չի կարողացել մեկնել արտերկիր: Դրա հետևանքով ապրիլ ամսին 37 տոկոսով նվազել են նաև արտերկրից ուղարկվող մասնավոր տրանսֆերտները:
Բերված վիճակագրությունը խոսում է այն մասին, որ ֆինանսական շուկայի վրա ազդում է, ոչ միայն համավարկը, այլև օրենսդիրի ընդունած որոշ իրավական ակտերը: Մյուս կողմից էլ կանխատեսվում է նաև համավարակի երկարատև ազդեցություն սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա, ինչը ֆինասական հատվածում նման ոչ նախընտրելի ցուցանիշների էլի է հանգեցնելու՝ եթե գործադիրի կողմից բարելավման ուղղությամբ համապատասախան քայլեր չարվեն:
Ա. Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան