Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի «Երաժշտական ողջույնը»
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնն ընդունելով Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի «Երաժշտական ողջույնը»՝ ներկայացրել է ողջունի իր տարբերակը։
«Ընդունելով մեր սիրելի Երևանի Հովհ. Թումանյանի անվ. Պետական Տիկնիկային թատրոնի դերասանների «Երաժշտական ողջույն»-ը` ձեզ ենք ներկայացնում Համազգային թատրոնի «Երաժշական ողջույն»-ը՝ թատրոնի նոր շենքի շինհրապարակից։
Մենք մեր ողջույնն ենք ուղարկում Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնին:
Առաջարկում ենք հերթականությամբ թատրոնից թատրոն ուղարկել Ձեր ազատ ողջույնը: Ողջույնի ձևը ազատ է»,- նշում են Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնից։
Հարակից հրապարակումներ`
- Տիկնիկային թատրոնի «Երաժշտական ողջույնը»
- Համազգային թատրոնի նոր շենքի շինաշխատանքները շարունակվում են