Ինչ նորմեր պետք է պաշտպանել ծովում հանգստանալիս. Վրաստանի ԱՆ հանձնարարականները
Վրաստանի առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով առաջացած վարակի կապակցությամբ ընդհանուր հանձնարարականներ է մշակել ծովափում հանգստանալու համար։ Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Հանձնարարականների համաձայն, ծովափում պետք է երևացող վայրում տեղադրվի տեղեկություն «կովիդ 19»-ի տարածումը կանխելու միջոցառումների մասին: Խորհուրդ է տրվում ափամերձ հատվածում կարգավորել հետիոտների համար հատուկ ուղիներ:
Բացի այդ, հնարավորության դեպքում լողափը բաժանել գոտիների: Անհրաժեշտ է պարբերաբար մաքրել ափամերձ տարածքը տարբեր թափոններից, որոնք կտեղադրվեն փակ աղբամանում և կտեղափոխվեն աղբանոց: Կարևոր է, որ մաքրություն իրականացնող անձը պետք է լինի ձեռնոցով, դեմքի վահանով կամ դիմակով:
Հատուկ պահանջներ են մշակվել նաև բաց տարածքում տեղադրված ցնցուղների և զուգարանների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան