Մենք այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին. Փաշինյան
Այս ողջ պատմության մեջ մենք ունենք ռազմավարական կարմիր գիծ: Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում խոսելով Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված տարվող ռազմավարությունից, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այն պահին, երբ տեսնենք , որ առողջապահական համակարգը չի կարողանում, ի վիճակի չէ այսպիսի ծայրահեղ լարվածության պայմաններում սպասարկել քաղաքացիներին, մենք այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին և հակառակն ավելի խիստ սահմանափակումներ կիրառել այս վիճակը հաղթահարելու համար: Ընդ որում իմանալով, որ սա մեծ հարված է լինելու մեր տնտեսությանը, իմ հույսն այն է, որ մենք կգիտակցենք իրավիճակի լրջությունը և մեր վարքագծի փոփոխությունը կլինի այն գործիքը, որով մենք կհաղթահարենք համաճարակը»,-ասաց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան