Մեկ շաբաթում գրանցվել է 379 արտակարգ դեպք
Հունիսի 29-ից հուլիսի 5-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 577 դեպք, որից 379-ը՝ արտակարգ․
Մասնավորապես, 272-ը եղել է հրդեհ, մեկ ջրահեղձման, երկու փլուզման, երկու ուժեղ կարկուտի, մեկ ուժեղ քամու, երկու տեղատարափ անձրևի, երկու որոնողափրկարարական դեպք, 72 ճանապարհատրանսպորտային պատահար, 11 ինքնասպանության փորձ, 33 օձի հայտնաբերման դեպք, ինչպես նաև՝ 117 կենցաղային կանչ. տուժել է 99 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երկու քաղաքացի: Արձանագրվել է թունավորման ինը դեպք:
Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է ութ մահ: Տվյալները ներկայացրել է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման յոթ դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 14 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված յոթ տրանսպորտային միջոց:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան