Ամուսնությունների թիվը խիստ նվազել է
Այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանում գրանցված ամուսնությունները նվազել են։ ԱՎԿ հրապարակած տվյալների համաձայն, եթե 2018-ին հունվար-մայիս ընթացքում գրանցվել է 5619 ամուսնություն, 2019-ին՝ 6 243, ապա այս տարի՝ 4 172։
Հասկանալի է, որ նվազումը պայմանավորված է կորոնավիրուսով պայմանավորված համավարակով, պարետատան սահմանած բազմամարդ միջոցառումների արգելքով, ռեստորանների չգործելով։
Առավել փոքր թվով ամուսնություններ գրանցվել են այս տարվա ապրիլին՝ ընդամենը 238 ամուսնություն, մայիսին 466 ամուսնություն է գրանցվել։
Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա մայիսին գրանցվել է 1029 ամուսնություն, ապրիլին՝ 1432։
Այս տարի առավել մեծ թվով ամուսնություններ գրանցվել են փետրվարին՝ 1471։ Սա մի քանի տասնյակով ավել է նախորդ տարվա ցուցանիշից, երբ փետրվարին գրանցվել է 1448 ամուսնություն։
Հետաքրքիր է, որ ամուսնությունների նվազմանը զուգահեռ պակասել է նաև ամուսնալուծությունների թիվը։ Այս տարվա հինգ ամիսներին գրանցվել է ամուսնալուծության 1218 դեպք, նախորդ տարվա 1513 և 2018-ի՝ 1620 դեպքերի փոխարեն։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան