Գիտնականներ ասում են՝ կորոնավիրուսը օդակաթիլային է ու դիմել են ԱՀԿ-ին՝ վերանայելու առաջարկությունները
Հարյուրավոր գիտնականներ ասում են, որ կան ապացույցներ այն մասին, որ օդի փոքր մասնիկներում նոր կորոնավիրուսը կարող է վարակել մարդկանց և կոչ են անում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ վերանայել կորոնավիրուսից պաշտպանվելու իր առաջարկությունները։ Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, գրել է New York Times-ը։
ԱՀԿ-ն ասել է, որ կորոնավիրուսային հիվանդությունը տարածվում է հիմնականում մարդուց-մարդու քթի կամ բերանի փոքրիկ կաթիլների միջոցով, որոնք դուրս են գալիս, երբ COVID-19-ով անձը հազում, փռշտում կամ խոսում է:
Գործակալությանն ուղղված բաց նամակում, որը հետազոտողները պլանավորում են հրապարակել այս շաբաթ գիտական հանդեսում, 32 երկրների 239 գիտնականներ նշում են այն ապացույցները, որոնք ցույց են տալիս, որ շատ ավելի փոքր մասնիկները կարող են վարակել մարդկանց։
Նշվում է, որ ԱՀԿ-ն դեռևս չի պատասխանել Reuters-ի մեկնաբանության խնդրանքին:
Անկախ նրանից, թե փռշտոցից հետո օդում մեծ կաթիլներ կան, թե շատ ավելի փոքր արտանետվող կաթիլներ, կորոնավիրուսը տարածվում է օդով և կարող է վարակել մարդկանց շնչելիս, ասում են գիտնականները։
Այնուամենայնիվ, առողջապահական գործակալությունը հայտարարել է, որ վիրուսի տարածման փաստերը ապացուցողական չեն։
«Հատկապես վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք մի քանի անգամ ասել ենք, որ մենք հնարավոր ենք համարում օդային փոխանցումը, սակայն այն չի հաստատվում հիմնավոր կամ նույնիսկ հստակ ապացույցներով», - ասել է բժիշկ Բենեդետտա Ալլեգրանզին՝ ԱՀԿ վարակի կանխարգելման և վերահսկման տեխնիկական ղեկավարը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին