06.07.2020. Կորոնավիրուսի հաստատված 330 նոր դեպք և 8 մահ
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 330 նոր դեպք, առողջացել է 162 մարդ։ Մեկ օրում մահացել է կորոնավիրուսով 8 հիվանդ, որից մեկը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ-ից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (կին), 64 (տղամարդ), 71(տղամարդ), 72 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Այսպիսով, հուլիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28936 դեպք, որոնցից 16302-ն` առողջացած, մահացել է 650 մարդ, որի 159 -ի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11984 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 123815 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 05.07.2020. Կորոնավիրուսի հաստատված 706 նոր դեպք և 8 մահ
- 04.07.2020. Կորոնավիրուսի հաստատված 580 նոր դեպք և 9 մահ
- 03.07.2020. Կորոնավիրուսով 13 հիվանդ է մահացել
- 02.07.2020. Կորոնավիրուսով 10 հիվանդ է մահացել
- 01.07.2020. Կորոնավիրուսի 523 նոր վարակակիր ու մահվան 12 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին