Նիդեռլանդներում անձը հաստատող փաստաթղթերում սեռը չի նշվի
Նիդեռլանդներում որոշել են հրաժարվել անձը հաստատող փաստաթղթերում սեռը նշելուց։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, երկրի կրթության, մշակույթի և գիտության նախարարը նամակ է ուղարկել խորհրդարան, որում գրված է, որ համապատասխան սյունակը փաստաթղթերից կանհետանա 2024-25 թվականներին։
Միաժամանակ անձնագրերում սյունակը կմնա, քանի որ այդպես են պահանջում ԵՄ օրենքները։
Նշվում է, որ տեղի ԼԳԲՏ կազմակերպությունները կողմ են նման փոփոխությունների։
Նախարարը կարծում է, որ սեռը չնշելը գործնականում որևէ հետևանք չի ունենա։ Նրա խոսքով, Նիդեռլանդներում արդեն կան քաղաքացիներ, որոնք փաստաթղթերում նշում են երրորդ կատեգորիա, որը կոչվում է «սեռն անհնար է որոշել»։ Սակայն դրա համար նրանք ինքնուրույն դիմում են դատարան։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան