Նման համաճարակները սովորաբար տարածվում են պայթունաձև, մենք նման իրավիճակ չունենք. Թորոսյան
Շաբաթ և կիրակի օրերին մենք ունեցել ենք 1000 նոր դեպք: Այս մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Կատարված թեստերի մոտ 30 տոկոսն արձանագրվում են որպես նոր դեպք: Լավ է այն իմաստով,որ աճ չկա, սակայն վատ է այն իմաստով, որ այդ թվերը մնում են բացարձակ առումով մեծ»,-ասաց Թորոսյանը:
Նախարարը խոսելով հիվանդանոցներով մահճակալային ֆոնդի բարեավման աշխատանքներից, տեղեկացրեց հետևյալը. «Երեկվա դրությամբ մահճակալային ծավալված ընդհանուր ֆոնդը հասել է 2600 մահճակալի,որից 2300 սովորական մահճակալներն են: Դրանց մեծ մասը հագեցած թթվածնային կենտրոնական մատակարարումով են և մոտ 300-ը վերակենդանացման մահճակալներն են: Հագեցվածությունը կրկին մնում է բարձր, հատկապես բարձր է մնում վերակենդանացման բաժանմունքի զբաղվածությունը»:
Ինչ վերաբերում է համաճարակի դինամիկային, ապա Թորոսյանը հայտնեց. «Ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվում է 650 հոգի ,որոնցից 47-ը թոքերի արհեստական շնչառության սարքերի տակ են: Բարվոք է իրավիճակը տանը սպասող քաղաքացիների մասով: Այսինքն ՝ ժամը 15.00-ի դրությամբ չունենք տանը հոսպիտալացմանը սպասող քաղաքացի»:
Բոլոր դեպքերում դիմակների կրումը արդյունք տվել է, նախարարը կարծում է, որ եթե համատարած դիմակներ չկրեին, ապա պատկերն այլ կլիներ:
«Նույնիսկ այս ծանր, բայց հարաբերականորեն կայուն վիճակը կրկին հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ է: Նման համաճարակները սովորաբար տարածվում են պայթունաձև , մենք նման իրավիճակ չունենք: Դիմակների պատշաճ կրումը էֆեկտիվ է, քանի որ հակառակ դեպքում մենք կունենայինք ոչ թե 500-700 դեպք օրական, այլ շատ ավելի շատ»,- ասաց Թորոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին