Թրամփը խոստացել է շարունակել սոցիալիզմի դեմ պայքարը Վենեսուելայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի պայքարել Մադուրոյի սոցիալիստական ռեժիմի դեմ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։
«Վենեսուելայի ժողովուրդը տառապում է ոչ լեգիտիմ և բռնապետական ռեժիմի ճնշման տակ։ Այդ ռեժիմը մտադիր է կործանել ժողովրդավարական ինստիտուտները, խախտել մարդու իրավունքները, մասնակցել բացահայտ կոռւոպցիային և շահագործել նորագույն պատմության վատագույն տնտեսական և հումանիտար ճգնաժամը»,- ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը կձգտի հասնելու Վենեսուելայի «իրական անկախությանը», իսկ իր վարչակազմը «միշտ կպայքարի սոցիալիզմի դեմ»։