Էնիո Մորիկոնեն իր մասին մահախոսական է թողել
Իտալացի հայտնի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն իրենից հետո իր մասին մահախոսական է թողել։
«Ես ՝ Էնիո Մորրիկոնես, մահացել եմ։ Ես հայտնում եմ այդ մասին բոլոր ընկերներին, որոնք միշտ իմ կողքին են եղել, նաև նրանց, որոնք մի քիչ հեռու են, ես մեծ սիրով ողջունում եմ»,- գրել է Մորիկոնեն։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, մահախոսականը լրագրողներին ցույց է տվել փաստաբան և ընտանիքի բարեկամ Ջորջո Ասուման։
Մահախոսականում նաև նշված է, որ կոմպոզիտորը ցանկանում է ոչ հանային հուղարկավորությունը։
«Ես չեմ ուզում անհանգստացնել»,- գրել է նա։
Իր կնոջն ուղղված՝ գրել է «անհավանական սիրու մասին, որը մեզ միասին էր պահում»։
92-ամյա Մորիկոնեն մահացել է հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը՝ Հռոմի կլինիկաներից մեկում: Նա ընկել էր, կոտրել ազդրոսկրը, մահացել է առաջացած բարդություններից:
Կոմպոզիտորն առավել հայտնի է որպես կինոյի և հեռուստատեսության երաժշտության հեղինակ: Նա երաժշտություն է գրել ավելի քան 400 կինոնկարների և հեռուստասերիալների համար:
Մորրիկոնեն երկու անգամ արժանացել է «Օսկարի», ինչպես նաև շատ այլ մրցանակների հաղթող է:
«Անձեռնխելիները» ֆիլմի համար նա 1988 թվականին արժանացել է «Գրեմմի» մրցանակի։