Քաղաքական 10:06 06/07/2020 Հայաստան

Չալաբյան. Սա վտանգավոր դիվերսիա է մեր արժեքահամակարգի նկատմամբ

Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը տարալուծելով՝ նպատակ է դրվում հայ երեխայի գիտակցությունից հանել եկեղեցու կարևորությունը, և փոխարինել այն այլ, «ժամանակակից»  հեղինակություններով։ Նման կարծիք է հայտնել «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը, որը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է   հանրակրթական նոր չափորոշիչներին։

«Հանգստյան օրերին գործընկերներիս հետ միասին փորձում էինք վերլուծել ԿԳՄՍ Նախարարության կողմից պատրաստած հանրակրթական նոր չափորոշիչները, որոնք մոտ ապագայում ներկայացվելու են Կառավարության հաստատմանը։ Այն բավական ծավալուն փաստաթուղթ է, որով բազմատեսակ ու բազմաբնույթ փոփոխություններ են ենթադրվում հանրակրթական գործընթացների մեջ, և լուրջ մասնագիտական խորություն է պահանջում բոլոր նրբերանգները հասկանալու համար։

Չխորանալով զուտ մանկավարժական և մեթոդոլոգիական հարցերի մեջ, նշեմ մի քանի ասպեկտ, որոնք միանգամից աչքի են զարնում, և թերևս բացահայտում այս չափորոշիչների ներդրման հիմնական առաքելությունը՝

ա) հանրությանը արդեն հայտնի է, որ այս կրթական ծրագրով, նախատեսվում է վերացնել «Հայ Առաքելական Եկեղեցու պատմություն» առարկան, և այն ինտեգրել այլ հասարակագիտական առարկաներին, և այն արդեն իսկ լուրջ բողոք է առաջացրել։

Հայաստանը ոչ միայն առաջին քրիստոնեական երկիրն է, այլև մեր եկեղեցին ազգի միակ հարատև հաստատությունն է, որը գործել է և իր վրա զգալի չափով վերցրել է պետության գործառությունները այն շրջաններում, երբ ազգային պետություն չի եղել, հիմա էլ այն շարունակում է ավելի բարձր հեղինակություն վայելել, քան պետության ինստիտուտների մեծ մասը։ Եկեղեցու պատմությունը տարալուծելով, նպատակ է դրվում հայ երեխայի գիտակցությունից հանել եկեղեցու կարևորությունը, և փոխարինել այն այլ, «ժամանակակից»  հեղինակություններով։

բ) կրթական ծրագրով նախատեսվում է կրճատել հայոց լեզվի և գրականության ուսուցումը դպրոցում, փոխարենը ավելացնել օտար լեզուների դասաժամերը։ Շատերն են հիշում, թե ինչպես նույն ԿԳՄՍ նախարարությունը չեղարկեց հայերենի պարտադիր ուսուցումը ԲՈՒՀ-երում, հայտարարելով, որ այն պետք է սովորել հանրակրթական դպրոցնորւմ, և արդեն պատրաստված գալ ԲՈՒՀ։

Սա առնվազն կպահանջեր հակառակ գործողություն՝ ավելացնել հայոց լեզվի և գրականության ժամանաքանակը, ինչպես նաև ուսուցման որակը, սակայն նախարարությունը հերթական անգամ կատարում է գործողություն, որի նպատակն է նվազեցնել հայերենի և հայկականի կարևորությունը հանրակրթական գործընթացում։

գ) Նախկին ծրագրում Նախնական զինվորական պատրաստությունը առանձին առարկա էր։ Այն ևս տարալուծվել է այս չափորոշիչում, «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» առարկայի մեջ։ Երկրում, որը գտնվում է պատերազմի անընդհատ վտանգի տակ, որտեղ երեխաներին պետք է հոգեբանորեն և ֆիզիկապես պատրաստել բանակային ծառայությանը, այս քայլը ավելի քան խոսուն է՝ սրանով նախարարությունը երեխաներին (ու նաև ողջ հասարակությանը), փոխարենը պատրաստում է «խաղաղությանը», իսկ իրականում՝ հանձնվելուն, այլ կերպ դժվար է հասկանալ ՆԶՊ-ը վերացնելու իմաստը։

դ) Ծրագրի կրթական չափորոշիչներում տեղ են գտել մի շարք սահմանումներ, որոնք առնվազն տարակուսանք են առաջացնում։ Օրինակ, տարրական դպրոցի աշակերտը պետք է «իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով»։

Ինչ է նշանակում 7-8 տարեկան երեխայի համար այս արտահայտությունը, շատ դժվար է հասկանալ, բայց թերևս դուռ է բացելու փոքրահասակ երեխաներին անհարկի «սեռական դաստիրակության» համար։ Կամ էլ «ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք», երբ ոչ մի խոսք չի ասված սեփականի մասին, և պարզ չի, թե այդ տարիքի երեխան, չճանաչելով սեփականը, ինչպես է ճանաչելու այլ ազգերի ավանդույթները և արժեքները։

Այս փաստաթուղթը ունի բազմաթիվ այլ վիճահարույց հարցեր, որոնք գտնվում են մասնագիտական ոլորտում՝ օրինակ, տարրական դպրոցում միավորային գնահատման վերացումը, դասարանների կազմի հետ կապված հստակ մոտեցումների բացակայությունը, հեռավոր և սակավաբնակ համայքներում կրթության կազմակերպման խնդիրներին հստակ անդրադարձի բացակայությունը, և այլն։

Բայց եթե նույնիսկ վերացարկվենք դրանցից, ապա ակնհայտ է դառնում, որը փաստաթղթի առանցքային նպատակը կրթության մեջ ազգային բաղադրիչի նվազեցումն է, փոխարենը տարբեր «ուլտրա-ազատական» նորամուծությունների ներմուծումն է կրթական գործընթացում, որի արդյունքում մեր դպրոցը պետք է կրթի ոչ թե հայ մարդու, այլ աշխարհի քաղաքացու։

ԿԳՄՍ նախարարության գործող ղեկավարությունը սա չի էլ թաքցնում, իր գալու օրվանից նա առաջ է տանում այս թեզը, որ մեր կրթական համակարգի հիմնական խնդիրը ազգային բաղադրիչի գերակայությունն է, և այն պետք է փոխարինել այլ, «գլոբալ» բաղադրիչներով, որպեսզի կրթությունը ավելի մրցունակ դառնա։

Սա սակայն ոչ միայն վտանգավոր դիվերսիա է մեր արժեքահամակարգի և կեցության ձևի նկատմամբ, այլև իրական կյանքում, հայկական արժեքահամակարգի դեմ իրականացվող այլ գործողությունների հետ համատեղ, ի վերջո կարող է բերել ազգային նկարագրի կորստի, և մեր երկրի հայաթափման։

Եթե որևէ մեկը կարծում է, թե սա չափազանցություն է, կարող է ուսումնասիրել Լիտվայի, Լատվիայի կամ Բուլղարիայի փորձը՝ այս երկրները ունենալով Հայաստանից 2-3 անգամ ավելի բարձր կենսամակարդակ, վերջին 10 տարիներին սրընթաց կորցնում են բնակչությունը, քանի որ այն, սկսելով կորցնել ազգային նկարագիրը, այլևս իմաստ չի տեսնում ապրել սեփական փոքր պետության մեջ, և մասսայաբար արտագաղթում է Եվրոպայի մեծ երկրներ։

Նունը ճակատագիրը մեզ է նախապատատրաստած ԿԳՄՍ նախարարության այսօրվա ղեկավարության ոգեշնչողների կողմից, եթե մենք այսօր չկարողանանք կանգնեցնել այս սողացող դիվերսիան, և չպարտադրենք վերնայաել այս չափորոշիչները»,- գրել է Ավետիք Չալաբյանը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}