ԱՎԿ. Այս տարվա հինգ ամիսներին մահվան դեպքերը նվազել են
Այս տարվա առաջին հինգ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գրանցված մահվան դեպքերը նվազել են 248-ով։
ԱՎԿ-ի՝ այսօր հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա հունվար-մայիսին մահացել է 11 547 մարդ, նախորդ տարի՝ 11 795։
Մահվան պատճառների կեսից ավելին՝ 55.4 տոկոսը արյան շրջանառության համակարգի հիվանդություններիի հետևանքով է։ Նախորդ տարի այդ ցուցանիշը 52.7 տոկոս էր։
Նվազել են նաև նորագոյացությունների հետևանքով մահվան դեպքերը։ Եթե 2019-ի հունվար-մայիսին այդ հիվանդությունների պատճառով մահվան 2 307 դեպք է գրանցվել, որը կազմում է ընդհանուր մահերի 19.5 տոկոսը, ապա այս տարի նորագոյացությունների հետևանքով մահացել է 2 215 մարդ, որը կազմում է 19.2 տոկոս։
Նվազել են շնչառական համակարգի հիվանդությունների հետևանքով գրանցված մահվան դեպքերը։ Անցած տարի գրանցվել է 1 448 դեպք և կազմել ընդհանուր մահերի 12.3 տոկոս, այս տարի՝ 1 067 դեպք կամ ընդհանուր մահերի 9.2 տոկոսը։
Ավելացել են մահվան դեպքերը մարսողական օրգանների հիվանդություններից։
Մահվան պատճառների շարքում նոր տող է ավելացել։ Առաջին հինգ ամիսներին Հայաստանում մահացել է 105 մարդ, որը ընդհանուր մահերի 0.9 տոկոսն է կազմում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան