Ապրիլյանի մասնակից Ավետիս Զարգարյանի բուժման մեջ ակնհայտ դրական դինամիկա կա
Այսօր Ապրիլյան պատերազմի մասնակից Ավետիս Զարգարյանի ծննդյան օրն է։ Նա վիրավորում էր ստացել 2016 թ. ապրիլի 4-ին Թալիշի մարտական գործողությունների ժամանակ, գնդակը մտել է նրա ծնոտը, թիկունքով ներքև իջել և վնասել մի քանի ողը, ողնուղեղը: Բժիշկները թեև հույս չունեին, որ Ավետիսը կապրի, բայց ամեն ինչ անում էին նրան փրկելու համար: Ավելի քան մեկ ամիս միացված էր արհեստական շնչառության ապարատին, այդ ընթացքում Ավետիսին երկու անգամ վիրահատել են, հեռացրել են ողնաշարի գնդակը, վերականգնել բեկորից վնասված ձեռքի ոսկորը:
Մի քանի ամիս մնացել է Զինվորական հոսպիտալում, իսկ 2017 թվականի հունվարի 26-ին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ երեք ամիս վերականգնողական բուժում է ստացել, այնուհետև վերադարձել է Հայաստան և բուժումը շարունակել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում:
«Ուրիշ ձև չի կարող լինել, պետք է քայլեմ»,- վստահ էր Ավետիսը։
«Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ Ավետիսի բուժման մեջ ակնհայտ դրական դինամիկա կա, բուժումը շարունակվում է, երկարատև բուժում է անհրաժեշտ։ Նա արդեն սայլակից ինքնուրույն վեր է կենում, մեկ-երկու քայլ է անում։
«Վիրավորվել եմ ապրիլի 4-ի առավոտյան: Վեց հոգով՝ վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանի ուղեկցությամբ գնացել ենք զոհված զինծառայող Գևորգ Վարդանյանի և դասակի հրամանատար Հրաչ Գալստյանի դիերը դուրս բերելու: Հրամանատարը հարցրեց, թե ով է ուզում իր հետ գնալ, ես ասացի, որ ուզում եմ ու գնացինք: Հենց այդ մարտի ժամանակ էլ վիրավորվել եմ, իսկ Գաբոյանը՝ զոհվել: Իմ վիրավորվելուց հետո ընկերս՝ Լիպարիտ Աբրահամյանը գնում է օգնություն բերում, և իր շնորհիվ հիմա ես ողջ եմ: Օգնությունը ժամանակին գալիս է և ինձ կարողանում են դուրս բերել: Դրանից հետո աչքերս բացել եմ հոսպիտալում ապրիլի 5-ին»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմել էր Ավետիսը:
Լուսանկարն արված է 2016 թ. հուլիսին
Լուսանկարն արված է 2017 թ. մայիսին
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյան պատերազմում հերոսացած զինվորն այսօր կդառնար 25 տարեկան
- Ապրիլյան պատերազմի հերոս Աշոտ Շահբազյանի ծննդյան օրն է
- Լևոն Մնացականյան. Ապրիլյան պատերազմի ժամանակ ՊԲ-ն կատարել է իր առջև դրված խնդիրը
- Ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Աղասի Ասատրյանի եղբայրը` Աղասին
- Ապրիլյանի մասնակիցներ. Մենք շարունակելու ենք վառ պահել Ձեր անմահությունը...
- Ապրիլյանի տղաներով՝ Ապրիլյանում զոհվածների հիշատակի համար
- Զինվորի տանը ապրիլյանի հերոս Արմենակ Ուրֆանյանի անունը կրող կենտրոն է բացվել
- Սերունդները թող իմանան՝ ով է այստեղ ծառայել. Ապրիլյանի հերոս Ազատ Սիմոնյանի ծննդյան օրն է
- Աճուրդում վաճառվել է Ապրիլյանի հերոսների կողմից գործված «Տիեզերք» գորգը
- Ապրիլյանի հերոս Վահե Զաքարյանի ծննդյան օրն է
- Ապրիլյանի տղաների քավորությամբ կնքվել են անմահացած հերոսների երեխաները
- Ապրիլյանի մասնակիցների քավորությամբ՝ մկրտություն Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում
- Ապրիլյանի հերոս Հայկ Սեխլիյանը բուժման համար դեռ գումարի կարիք ունի
- Վիրահատվել է ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած Ավետիս Զարգարյանը
- Ժպտացող զինվորն այսօր ամուսնացավ
- Ուրիշ ձև չի կարող լինել, պետք է քայլեմ. Ավետիս Զարգարյան
- Ապրիլյան պատերազմում վիրավորված Ավետիս Զարգարյանին վաղը կտեղափոխեն Մոսկվա
- «Հույս ունեմ, որ Ավետիսս կքայլի». ապրիլյան քառօրյա պատերազմում ծանր վիրավորված Ավետիս Զարգարյանին կտեղափոխեն Հնդկաստան
- Բժիշկներն ամեն ինչ արել են Ավետիսի կյանքը փրկելու համար. հարազատները հույսներն Աստծո վրա դրած` սպասում են
- Քառօրյա պատերազմում վիրավորված Ավետիս Զարգարյանին նոր վիրահատություն է սպասվում
- «Հովհաննեսս հաղթեց». 36 օր կյանքի համար պայքարող զինվորն ապաքինվում է
- Անպայման պետք է քայլեմ. գլխի բեկորային վիրավորում ստացած զինվորը չի հուսահատվում
- Ոտքը պատերազմում թողած զինվորի ծրագրերն ու մտահոգությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան