Թուրքիայում Covid-19-ի դեպքերի թիվն անցել է 205․000-ը
Թուրքիայում հուլիսի 5-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 19 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, գրում է Էրմենիհաբերը։
Նախարարը նշել է, որ 1 օրում կատարված 46․414 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.148 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 19 դեպք, իսկ ապաքինման 1.188 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 180.680 մարդ, իսկ 1.127 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 205․758, իսկ մահվան 5․225 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 3 մլն 630.480-ի։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան