Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ԱԳ նախարարը հանդիպել է թուրք դեսպանի հետ
Լիբիայի ազգային համաձայնություն կառավարության արտգործնախարար Մոհամմադ Թահիր Սիյալան հանդիպել է Տրիպոլիում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերհաթ Աքսենի հետ։ Կողմերը քննարկել են Լիբիայում տեղի ունեցող վերջին զարգացումները։
Այս մասին հայտարարություն է տարածել Լիբիայի ազգային համաձայնության կառավարության արտգործնախարարության մամուլի խոսնակ Մոհամմադ ալ-Կաբլավին, փոխանցում է ermenihaber-ը:
Խոսնակը նշել է, որ Սիյալան թուրք դեսպանի հետ քննարկել է վերջերս Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կատարած այցերը Լիբիա, ինչպես նաև երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։
Հիշեցնենք, որ Թուրքիան աջակցում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը, իսկ արաբական երկրներից Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները` գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակին:
2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո երկիրը դադարել էր լինել մեկ պետություն: Այժմ Լիբիայում տիրում է երկիշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն արևելքում է, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված կառավարությունը, որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը: Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում Հաֆթարի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան