Ռուբեն Մելիքյան. Ո՛չ հաղթել գիտեք մարդավարի, ո՛չ էլ՝ պարտվել
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Կրիր, որ կրենք» - ամեն քայլափոխի մեզ են դիմում դիմակ ԴՐԱԾ (և ոչ թե կրող) բազմաթիվ տիկնայք և պարոնայք՝ հարգարժան, անարժան կամ անծանոթ։
Իսկ ես ավելի գռեհիկ ու անճաշակ ու ավելի երեսպաշտ կարգախոս ուղղակի չեմ հիշում։ Թե բա՝ «կրենք»։ Զոհերի թիվը արդեն մոտ 650 է ու անընդհատ աճում է։ Թե բա՝ «կրենք»։ Ո՛չ հաղթել գիտեք մարդավարի, ո՛չ էլ՝ պարտվել։ Թե բա՝ «կրենք»։
Էս շարքն էլ՝ ձեզ նվեր։ Որ կարիք լինի, օգտագործեք հերթական գռեհիկ ու անճաշակ սոցիալական արշավի ընթացքում.
Գրի՛ր, որ գրենք
Ժրի՛ր, որ ժրենք
Խրի՛ր, որ խրենք
Հրի՛ր, որ հրենք
Մրի՛ր, որ մրենք
Ջրի՛ր, որ ջրենք
Սրի՛ր, որ սրենք
Ցրի՛ր, որ ցրենք»։
Հարակից հրապարակումներ`
- 06.07.2020. Կորոնավիրուսի հաստատված 330 նոր դեպք և 8 մահ
- 05.07.2020. Կորոնավիրուսի հաստատված 706 նոր դեպք և 8 մահ
- 04.07.2020. Կորոնավիրուսի հաստատված 580 նոր դեպք և 9 մահ
- 03.07.2020. Կորոնավիրուսով 13 հիվանդ է մահացել