Ֆրանսիայի նախկին վարչապետի նկատմամբ հետաքննություն` կորոնավիրուսային ճգնաժամի կառավարման պատճառով
Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հետաքննվում է Ֆրանսիայի բարձրագույն դատարանի կողմից՝ COVID-19 ճգնաժամի կառավարման պատճառով:
Ինչպես գրում է Euronews-ը, այս մասին հայտարարությունը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ նա հրաժարական տվեց նախորդ ուրբաթ։ Էդուարդ Ֆիլիպն այժմ կզբաղեցնի իր նախկին պաշտոնը՝ Հավրե քաղաքի քաղաքապետ, նախորդ շաբաթ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո:
Էդուարդ Ֆիլիպը մեղադրվում է «աղետի դեմ պայքարը չհաջողելու համար»՝ Ֆրանսիայի արդարադատության դատարանի կողմից: Այն միակ ֆրանսիական դատարանն է, որը կարող է դատել կառավարության անդամներին՝իրենց գործողությունների համար:
Դատապարտման դեպքում Ֆիլիպին կարող է սպառնալ մինչև երկու տարվա ազատազրկում, գումարած տուգանքներ:
Ֆիլիպը հայտարարել է, որ «քննչական հանձնաժողովին կտա բոլոր պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը»՝ իր և կառավարության գործողությունները հասկանալու համար:
Նշվում է, որ հետաքննվում են նաև Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը և նրա նախորդ Ագնես Բուզանը, որը փետրվարին հրաժարական տվեց՝ Փարիզի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու համար:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի մեկնաբանել Ֆիլիպին հետաքննության մեջ ներգրավելու հարցը, բայց ուրբաթ շնորհակալություն էր հայտնել նախկին վարչապետին՝ երեք տարվա իր աշխատանքի համար:
Գործը բացվել է այն բանից հետո, երբ մարտի կեսից COVID-19 հիվանդները, բժիշկները, բանտային ծառայողները, ոստիկանության ծառայողները և այլք 90-ից ավել բողոք էին ներկայացրել Արդարադատության դատարան, մասնավորապես` դիմակների և այլ սարքավորումների պակասի պատճառով:
Այս դատարանը սովորաբար տարեկան ընդամենը մի քանի բողոք է ունենում: 90 բողոքներից 44-ը մերժվել է, իսկ 37-ը դեռ քննության փուլում է:
Ֆրանսիան աշխարհում կորոնավիրուսային մահվան դեպքերով հինգերորդն է՝ ավելի քան 29,800 մահով, մոտ 167 հազար վարակի դեպքերով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները