«Մաթեմատիկա» առարկայից քննություն է հանձնում ավելի քան 5000 դիմորդ
Այսօր միասնական ամենամեծ քննությունն է «Մաթեմատիկա» առարկայից: Հայտագրվածների ընդհանուր թիվը 5412 է: 47 քննական կենտրոնից գործում է 46-ը: Այս մասին տեղեկացնում է գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։
ԳԹԿ-ից նաև հայտնում են, որ 2020թ. միասնական քննությունների թեստերը և դրանց պատասխանները տեղադրվում են dimord.am և atc.am կայքերում: Միասնական քննության գնահատականը դիմորդները կստանան էլեկտրոնային փոստով և dimord.am կայքի միջոցով՝ միասնական քննությունից հետո 3-րդ օրը: Միասնական քննության արդյունքները կհրապարակվեն նաև քննական կենտրոնում:
Միասական քննության գնահատականի բողոքարկումը տեղի կունենա գնահատականը ստանալուց/հրապարակելվուց մեկ օր հետո՝ ժամը 9:00-18:00՝ [email protected] էլեկտրոնային փոստով:
Հիշեցնենք, որ միասնական քննությունները մեկնարկել են հուլիսի 2-ից, կավարտվեն հուլիսի 8-ին։ Այս տարի դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատություններ կընդունվեն՝ հանձնելով ընդունելության մեկ քննություն:
Հարակից հրապարակումներ`
- Երեք առարկայից քննություն է հանձնում 2233 դիմորդ
- Հուլիսի 2-ին սկսվում են միասնական ընդունելության քննությունները.Հարությունյան
- Միասնական քննությունների օրերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան