ԱՄՆ-ն կարգելափակի «TikTok»-ը
ԱՄՆ իշխանությունները քննարկում են երկրում չինական «TikTok» սոցիալական ցանցը արգելափակելու հարցը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ մեջբերելով ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքը։
Նշվում է, որ նման քննարկումները կապված են այն կասկածների հետ, որ սոցցանցի միջոցով հնարավոր է օգտատերերի անձնական տվյալները հասանելի դառնան ՉԺՀ իշխանություններին:
«Ինչ վերաբերում է սմարթֆոններով ներբեռնված չինական ծրագրերին, ապա ես ձեզ հավաստիացնում եմ, որ Միացյալ Նահանգները համապատասխան միջոցներ կձեռնարկի»,- ասել է Պոմպեոն:
Նրա խոսքով չինական ծրագրերը կարող են լուրջ վնաս հասցնել ԱՄՆ ազգային անվտանգությանը։
Բացի այդ, Պոմպեոն ավելացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտով պաշտոնական հայտարարություն կտարածի այս թեմայի վերաբերյալ:
Ըստ աղբյուրի. ԱՄՆ-ում մոտ 30 միլիոն քաղաքացի օգտահաշիվ ունի «TikTok»-ում, իսկ ողջ աշխարհում սոցիալական ցանցից օգտվողների թիվը 700 միլիոն է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «TikTok»-ը արգելափակվել է նաև Հնդկաստանում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան