Մեկ օրում Իրանում COVID-19-ի հետևանքով մահացել է 200 քաղաքացի
Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահերի թիվը Իրանում հասել է 11,9 հազարի։ Միայն նախորդ օրվա ընթացքում հիվանդությունից մահացել է 200 քաղաքացի։
«ՏԱՍՍ»-ը գրում է, որ նախորդ օրվա ընթացքում Իրանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2, 637 դեպք։ Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսով վարակվել է 245, 688 հոգի։
Իսլամական հանրապետությունում մահվան ռեկորդային նախորդ ցուցանիշը (163) գրանցվել է հուլիսի 5-ին:
Երկրի առողջապահության նախարարության տվյալներով, հիվանդությունը հաղթահարել է 207 հազար մարդ. երկրում կատարվել է կորոնավիրուսի 1846,793 թեստ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան