Կորոնավիրուս՝ առանց երգի. ՀՀ առողջապահության նախարարը զգուշացնում է՝ երգելը վնասակար է առողջությանը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ եթե հիվանդի բուժումն անցնում է տանը և հոսպիտալացման կարիք չկա, անիմաստ է դառնում թեստավորումը: Մամուլի սրահում նախարարը նման դատողությամբ արձագանքեց լրագրողի այն հարցին, որ շատ դեպքերում բժիշկները հիվանդին չեն թեստավորում՝ ասելով որ հիվանդությունն ակնհայտ է:
Նախարարի խոսքով, այլ երկրներում էլ, երբ ընտանիքի մի անդամը վարակված է և նրա մյուս անդամների մոտ նույն սիմպտոմներն են լինում, ապա վերջիններիս նույնպես չեն թեստավորում, բայց հիվադանոցում բուժվելու դեպքում պետք է արվի թեստավորում:
Թեստավորման մերժման դեպքերն առողջապահության նախարարը բացատրեց նաև նրանով, որ եղել են օրեր, երբ Հայաստանում չի բավարարել թեստավորման փայտիկները, որոնք հատուկ թաղանթով են պատված: Դրա պատճառը, ըստ Թորոսյանի, արտադրողների կողմից երկրներին քվոտավորված վաճառելն և Հայաստան դրանց խմբաքանակի ուշ հասնելն է եղել:
Նախարաը հավաստիացրեց, որ այդ խնդիրը լուծել են՝ Չինաստանից 160000 փայտիկ ներկրելով, իսկ թեստերի դեֆիցիտ չեն ունեցել: Նրա խոսքով, պետական պատվերի շրջանակներում թեստավորումների քանակը կհասցվի 3 հազարի և, մասնավոր լաբորատորիաների թեստերի թիվն էլ գումարելով, օրական Հայաստանում կարվի 4 հազար թեստ:
Նախարարը հավաստիացրեց, որ որևէ բուժման կարիք ունեցող հիվանդ դուրս չի մնում բժշկական օգնույթունից, բայց հանրապետությունում առկա է ասիմպտոմ դեպքերի բացահայտման խնդիր, որը կլուծվի թեստավորման ծավալների մեծացմամբ:
Տնային պայմաններում թոքաբորբի բուժման ժամանակ, ըստ Արսեն Թորոսյանի, ներառված են այնպիսի դեղորայքներ, որոնք մատչելի են և կարիք չկա դրանից դուրս այլ դեղեր գնել:
«Եթե իսկապես այլ դեղերի կարիք կա, ապա այդ քաղաքացին չպետք է բուժվի տանը, պետք տեղափոխվի հիվանդանոց»- հայտնեց առողջապահության նախարարը և հավելեց, որ բուժման համար նախատեսված դեղերի մի մասը, հատկապես թանկերը, նախարարությունը կենտրոնացված է գնել և բաշխել է բոլոր պոլիկլինիկական համակարգերին:
«Հանրային սնունդն իր մեջ ավելի մեծ ռիսկ է պարունակում, քան այլ տեսակները, որովհետև հանրային սննդի, ընդհանրապես սնվելու պրոցեսում դու գործողություններ ես իրականացնում, որի ժամանակ մեծ քանակի վիրուսային մասնիկներ ես արտաբերում շրջակա միջավայր և կարող ես տարբեր մարդկանց վարակման պատճառ դառնալ, դրա համար ես որպես մեծ ռիսկայնություն ունեցող վարքագիծ նշել էի նաև դա»,- հայտարարեց Արսեն Թորոսյանը անդրադառնալով լրագրողի հիշեցմանը, որ երբ ինքը կոչ էր արել չայցելել հանրային սննդի վայրեր, շատ պատգամավորներ չեն հետևել իր կոչին, իսկ վարչապետն էլ ասել էր, որ ընդամենը պետք է դիմակ կրեն և սոցիալական հեռավորություն պահպանեն:
Ըստ նախարարի, քաղաքացիները կարող են սահմանված կանոների շրջանակներում վարվել այնպես, ինչպես ուզում են, բայց պետք է գիտակցեն նաև այդ վարքագծի ռիսկայնության աստիճանը:
Նախարարի խոսքով՝ ամենառիսկայիններից է նաև երգեցողությունը, քանի որ մեծ քանակի վիրուսային մասնիկներ են արտաշնչում շրջակա միջավայր:
Հարակից հրապարակումներ`
- 100 տոկոս երաշխիք չկա, որ երկրորդ անգամ չենք վարակվի. Արսեն Թորոսյան
- Նման համաճարակները սովորաբար տարածվում են պայթունաձև, մենք նման իրավիճակ չունենք. Թորոսյան
- Վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են. Արսեն Թորոսյան
- «Այ էս մեկը Ավինյանին ու Բադասյանին ասեք». քաղաքացու կոչը՝ Արսեն Թորոսյանին
- Ռեստորանների միությունը Թորոսյանի կատեգորիկ կոչը մահվան դատավճռի է նմանեցնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան